Դինամիկը հայերեն ո՞նց ա․․․ բարձրախո՞ս, չէ՝ բարձրախոս չէ՛, 45 րոպե քննարկել ենք՝ ինչո՞ւ ենք 6 դինամիկով ոստիկանական մեքենա գնել. Փաշինյան (տեսանյութ)
Չորս մարզում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 175 ավտոմեքենա՝ շուրջ 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ արժեքով։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցի շուրջ քննարկումներին, նկատեց, որ դրանք անհարկի են։
«Ասում են ինչի 6 հատ ձայնա․․․, բարձրա․․․ 6 բարձրախո՞ս, չէ՛, բարձրախոս չէ, էն (ձեռքով ուղանկյունիներ է ցույց տալիս), էն դինամիկ՝ հայերեն ո՞նց ա, բարձրախոս կա, ինչի՞ ենք մեքենան գնել 6 բարձրախոս դինամիկով, եթե կարելի էր, օրինակ, 4 հատ, կամ ավելի քիչ գնել։ 45 րոպե քննարկել ենք՝ ինչու ենք 6 դինամիկով ոստիկանական մեքենա գնել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում