Կառավարությունը 3 մլրդ 107 մլն դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկներին մեքենա գնելու համար
Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ:
Չորս մարզում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 175 ավտոմեքենա՝ շուրջ 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ արժեքով։
Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից:
«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, 15 միլիոն 900 հազար դրամով ու 18 միլիոն 400 հազար դրամ գնման գներով»,- կառավարության նիստում ասաց նախագիծը ներկայացնողը՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: