Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել. «Հրապարակ»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքԹշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել. «Հրապարակ»Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրապարակ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի․ Ռոբերտ Քոչարյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում Շահիդ ռաջայի նավահանգստում հրդեհի մարման վերջնական աշխատանքները Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ Լիբանանահայ երիտասարդը՝ դժբախտ պատահարի զոհ Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը աստիճանաբար աճում էԷրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չտվեց իրեն ընդհատել ու խոսեց Արցախի մասին (տեսանյութ) Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը պետք է լայնորեն լուսաբանվի․ ռուս դիվանագետներ Էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցը ընկել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Գյումրիում պարեկների են ծեծել. ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըՔաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ուկրաինայի անչափահաս քաղաքացուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին Սուրբ Աթոռին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել 23 հայերի, ազատ արձակման ուղղությամբ․ Վարդանյանի ընտանիք Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան ԱՄՆ-ն հայտարարել է, որ մարտի կեսերից ի վեր Եմենում հութիների թիրախներին 800 հարված է հասցրելՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բրիգադի վրա Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան (տեսանյութ) Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը Թրամփը վստահ է Իրանի հետ միջուկային գործարքի հնարավորության հարցումՀռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին Ատելnւթյան խոսքը մեր երկրում բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ աշխատանքը Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին
Հասարակություն

«Կինոյի տղա» քաղաքապետը չգիտի՞, թե՞ աչք է փակում․․․ ինչպես է աղբահանության ՊՈԱԿ-ի նոր տնօրենը վատնում ՊՈԱԿ-ի բյուջեն. փաստաթուղթ (լուսանկարներ, տեսանյութ)

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, ում կատակով երբեմն ասում են՝ «կինոյի տղա», քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ կրկին հանդես է եկել շոու ծրագրով։

Նա սրտնեղել է, թե քաղաքում տեղադրված փոքր աղբամանների մեջ ինչու տոպրակներ չեն տեղադրում, որպեսզի աշխատողներն աղբը հեշտ հավաքեն ու տանեն՝ «ոչ թե քուջուջ անեն աղբը»․․․

Իհարկե, կարելի էր գնահատել քաղաքապետի «սրտացավ» վերաբերմունքը քաղաքի աղբահանության ու այդ աշխատանքն իրականացնող մարդկանց հանդեպ, եթե իրականում Երևանն աղբի մեջ կորած չլիներ։ 

Նույն նիստի ժամանակ, «կինոյի տղեն» մուննաթ է եկել, թե՝ «Ե՞ս պետք է գնամ նայեմ- տեսնեմ՝ ինչքան խնդիր կա»․․․

Իհարկե, եթե քաղաքապետի նպատակներն ազնիվ են ու իսկապես արդյունավետություն է պահանջում, ապա, այո՛, հենց ինքն անձամբ է գնալու և հասկանալու, թե ինչ խնդիրներ կան, կամ, օրինակ, այդ ինչպե՞ս պատահեց, որ դեռ մեկ տարի առաջ Երևանի աղբահանության հարցը, շատ թե քիչ, կարգավորվել էր, իսկ այսօր աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում, քաղաքը պատշաճ չի մաքրվում, աղբատարները շարքից դուրս են եկել ու աղբահանող ընկերությունն էլ «ձեռքից գնում է»․․․

Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ծարավ Աղբյուրի փողոցում, տեղադրված աղբամանները, վերջին մեկ տարում չէինք հասցնում տեսնել լցված վիճակով, քանի որ շատ արագ ու ինտենսիվ էր իրականացվում աղբահանությունը։ Սակայն այժմ դրանք այնքան են լցվում, որ աղբն սկսում է թափվել․․․

 

Պատկերը նույնն է և՛ դրանից որոշակի հեռավորության վրա, և՛ քաղաքի այլ հատվածներում տեղադրված աղբարկղերի դեպքում։

Բայց, հավանաբար, քաղաքապետը կա՛մ չի տեսել, կա՛մ պարզապես չի ուզում տեսնել նման տեսանյութեր, քանի որ նրան համոզել են, թե ամեն ինչ լավ է, ու գործն իր հունով գնում է։ Հատկապես որ իշխանության ենթակայությամբ գործող կայքերից մեկն արդեն «ճոխ-ճոխ տեսանյութով» ներկայացրել է, թե աղբահանության ոլորտը փայլում է մաքրությունից ու ժամացույցի նման աշխատում․․․

Հիշյալ տեսանյութում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը, որ պաշտոնն զբաղեցնում է այս տարվա՝ 2022 թվականի փետրվարի 18-ից, գեղեցիկ, գունեղ ու լուսավոր ներկայացնում է, թե ինչ լավ վիճակում է ՊՈԱԿ-ը և ինչ ինտենսիվ են ջրում ու մաքրում քաղաքը․․․․

Տեսանյութն՝ աստեղ...

Իսկ իրականում պատկերն այլ է․․․

NEWSPRESS.am-ը մի առիթով արդեն հրապարակել է, թե ովքեր և ինչու էին շահագրգռված, որ ճանապարհից հեռացնեն ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանին․․․

Թեև, պաշտոնապես տվյալներ հրապարակվեցին, թե իբր Արմեն Գրիգորյանը մոտ 18 մլն դրամ է յուրացրել ՊՈԱԿ-ից, սակայն, մեզ հասած տեղեկություններով, վերջնահաշվի ժամանակ նա ՊՈԱԿ-ի բյուջեն հանձնել է ավելցուկով։ Ասում են՝ Արմեն Գրիգորյանը որոշ դեպքերում անգամ հենց ինքն է դուրս եկել աղբահանության՝ անգամ Նոր տարվա գիշերը նա աշխատել է՝ վարորդի փոխարեն: 

Ինչևէ, այսօր հարցը ոչ թե նախկին, այլ ներկա տնօրեն Հովհաննես Մանուկյանն է, ում «թեթև ձեռքով» մեքենաները շարքից դուրս են գալիս։

NEWSPRESS.am-ի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչ գներով են ապրանքները ձեռք բերել նախկին և ներկա տնօրենները։

Նախկին տնօրենը, մեքենաների նոր՝ չօգտագործված պահեստամասեր ձեռք բերելու համար ծախսել է 6 միլիոն, իսկ նոր տնօրենն օգտագործված և հին պահեստամասերի համար 8 մլն դրամ․․․

Օգտագործված շարժիչների հետևանքով մեքենաներն արագ շարքից դուր են գալիս ու խոտանվում (յուղը թափվում է, ճանապարհին փչանում են․․․)։ Բացի էժան մասեր տեղադրելուց, երբեմն պարզապես մասը լվանում ու նորի տեղ ներկայացնում են.․․

Ստացվել է այնպես, որ փչացած մեքենաները փոխարինվում են ռեզերվային մեքենաներով, և նոր տնօրենին հանձնված ավտոպարկի ռեզերվային 11 մեքենայից այսօր արդեն ոչ մեկը չի մնացել։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքը սպասարկում են ավելի քիչ մեքենաներ, ու աղբահանումը ժամանակին չիրականացնելու պատճառներից մեկն էլ դա է։ 

Կարելի է ենթադրել, որ նոր տնօրենը մեծ թվեր ներկայացնելով՝ ձեռք է բերում էժան ապրանք ու գրպանում ավելցուկը․․․

Պատկերը նույնն է նաև ջրցան մեքենաների դեպքում։ Այս շոգ օրերին քաղաքացիները հազիվ թե փողոցներում տեսած լինեն ջրցաններ, սակայն տնօրենը, վերևում տեղադրված տեսանյութում խոսում է, թե ինչ ակտիվ են դրանք դուրս գալիս փողոց․․․

Մեր տեղեկություններով՝ անգամ աղ ցանող մեքենաներից դրանք դեռևս չեն փոխվել ջրցանների (մեքենաները բազմաֆունկցիոնալ են, աղցան, ջրցան և ձյուն մաքրող)։ Սա իր հերթին ենթադրում է, որ աղը շուտով կոռոզիա կառաջացնի և այդ մեքենաներն էլ շուտով շարքից դուրս կգան։

Բացի այդ, հին աղբարկղերը վերանորոգվելու փոխարեն, դրանք «ջարդուփշուր» են արվում։

Ստորև ներկայացված լուսանկարում հանրության սեփականության արկղ է, որին 3-4 հազար դրամ տրամադրելու, վերանորոգելու ու կրկին հանրությանը վերադարձնելու փոխարեն, տնօրենը գերադասել է այն պարզապես նետել Սովետաշենի աղբանոց (հավանաբար, նոր աղբարկղ ձեռք բերելու նպատակով՝ դարձյալ ավել գումար գրելու և այն գրպանելու համար)․․․ 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի օրոք ՊՈԱԿ-ն ունի անուն-ազգանունով գրանցված աշխատողներ, որոնք չեն գալիս աշխատանքի․․․

Աշխատողներն Արմեն Գրիգորյանի մասին խոսելիս՝ ասում են, որ նա իրենց հետ հավասար աշխատում էր, զուգահեռ տեղեկանում խնդիրներին ու մեքենաների անսարքության մասին, որպեսզի անմիջապես վերացնի այն։

Նույնը չես ասի Հովհաննես Մանուկյանի մասին։ Ավելին, նա վերացրել է դիսպետչերի գործառույթը, որտեղ որոշվում էր մեքենայի պիտանելիությունն ու, հարկ եղած դեպքում, այն վերանորոգվում էր։

Հովհաննես Մանուկյանին աշխատողները կուլիսում ասում են՝ «կաբինետային տնօրեն», ով իր գործի մասնագետը չէ։ Ասում են, քաղաքապետն աչք է փակել նրա ապօրինությունների վրա, քանի որ ինքն է բերել Մանուկյանին, կամ ինչպես ասում են՝ Մանուկյանը «քաղաքապետի մարդն է»․․․

Բացի այդ, որոշ տեղեկություններով էլ, քաղաքապետ Սարգսյանը վաղուց է ցանկացել ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռացնել Արմեն Գրիգորյանին։ Իսկ նրա՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո, այդ ցանկությունը դարձավ իրատեսական․․․․

Մեզ հայտնի են դարձել նոր տնօրենի նաև այլ «գլուխգործոցների» մասին, որոնց թերևս հաջորդիվ կանդրադառնանք։ Դրանք կներկայացնենք հաջորդիվ, իսկ մինչ այդ հարկ է նկատել, որ աշխատակիցների մոտ 80%-ը պահանջում են գործող տնօրենի հրաժարականը, քանի որ նա, ըստ էության, կործանման է տանում ՊՈԱԿ-ը ու, հետևաբար, նաև իրենց կտրում վաղը հաց վաստակելու հնարավորությունից․․․

Արմինե Մկրտումյան