Haqqin.az-ը խոստովանել է, որ երեկ ադրբեջանցիները կրակել են Խոջալուում, նաև գանգատվել ռուս խաղաղապահներից (տեսանյութ)
Նախորդ գիշեր հայկական զինուժը սկսել է ինժեներատեխնիկական և շինարարական աշխատանքներ իրականացնել Խոջալուի շրջանում՝ մարտական դիրքեր ստեղծելու նպատակով։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը։
Ադրբեջանական կայքը խոստովանում է, որ «գործողությունը կանխելու համար» Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «նախազգուշական կրակ են բացել» և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ «կանխարգելիչ միջոցները», այդ թվում՝ տեղյակ պահելով ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարությանը։ Նշվում է, որ ռուս խաղաղապահներին տեղեկացնելուց մեկ ժամ անց նրանք դեպքի վայր են ժամանել։
Ադրբեջանական աղբյուրները բողոքել են, որ ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծել գիշերային ժամերին հայկական կողմի աշխատանքը շարունակելու համար։
Ընդգծենք, որ լուրի հետ կապված ադրբեջանական կայքերի հրապարակումներում շատ է բացասական վերաբերմունքը ռուս խաղաղապահների կատարած գործողություններում։
Ընդգծենք, որ այս մասին հայկական կողմից դեռևս ոչ մի տեղեկություն չկա։