«Հայաստանում դատավորները վերածվել են քիլլերների՝ իշխանությունների ձեռքում»․ ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների:
Ակցիայի մասնակից Հովհաննես Հարությունյանը նկատեց, որ Հայաստանում, ամեն օր, տեղի է ունենում դիկտատուրա՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Նա, վկայակոչելով կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցածն ու մատնանշելով նաև մյուս քաղբանտարկյալներին, նշեց, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ։
«Հայաստանում դատավորները վերածվել են քիլլերների՝ իշխանությունների ձեռքում»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում