Հրդեհներն աննախադեպ աճել են, անցյալ տարվա համեմատ, դեպքերը 34%-ով ավելացել են. ԱԻՆ պաշտոնյա (տեսանյութ)
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը նկատում է՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների քանակն աննախադեպ աճել է։ Նա ասուլիսի ժամանակ նշեց, որ հրդեհների մեծ մասը տեղի է ունենում Երևանում։
«Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ վերջին շաբաթվա ընթացքում հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հրդեհների դեպքերը 34 տոկոսով ավելացել են. եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, այս տարի՝ 277 դեպք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում