Խորհուրդ է տրվում խմել 2-3 լիտր ջուր, դուրս գալիս կրել ակնոց և գլխարկ․ թիրախային խմբերը՝ մեծահասակները, հղիները, երեխաները և խրոնիկ հիվանդներն են․ մասնագետ (տեսանյութ)
«Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները և խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ»:
Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:
«Ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք: Օրվա շոգ ժամերին չպետք է գտնվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Խորհուրդ է տվում խմել 2-3 լիտր ջուր՝ սովորական քաղաքացիներին, իսկ խրոնիկ հիվանդները պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Տնից դուրս գալուց կրել ակնոց, գլխարկ և զերծ մնալ յուղոտ սննդամթերք ուտելուց»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել են թունավորման դեպքեր։
Մանրամասները՝ տեսանյութում