Պետք է ժամկետները վերանայել. լրագրողի բաց նամակը՝ կառավարությանը
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը բաց նամակ է հղել կառավարությանը: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները, ըստ որի եթե գազաբալոնները համապատասխան ստուգում անցած չեն լինի, չեն լիցքավորվի։
Նման գործառույթ իրականացնող 15 կազմակերպություն կա, որից 9-ը Երևանում է, կան մարզեր, որոնք չունեն, հետևաբար անհնար է այդ ժամանակահատվածում ստուգում իրականացնել։
Հայաստանում վերջին տվյալներով կա գազով շահագործվող 450 հազար մեքենա։ Մեկ մեքենայի գազաբալոնի ստուգումը տևում է 1-1.5 ժամ, աշխատում են 9։00-18:00, այսինքն մեկ օրում մեկ կազմակերպությունը միջինում կարող է սպասարկել 6-7 մեքենա։
Ինչպես եք պատկերացնում, նշված ժամկետում գործընթացն ամբողջությամբ իրականացնել։
Բոլոր ընկերություններից նույն պատասխանն են տվել մինչև սեպտեմբեր գրանցում իրականացնել չեն կարող։
Հետևաբար օրենքը մշակելուց այս ամենը հաշվի չի առնվել և պետք է ժամկետները վերանայել։ Դիմում եմ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, այս խնդիրը լուծել է պետք։
Անվտանգությունն իսկապես խիստ կարևոր է, բայց վարորդները մեղավոր չեն, որ ստուգում իրականացնող կազմակերպությունների թիվը քիչ է, ժամկետները՝ սուղ»։