Թմրանյութեր, խմբակային սեքս․ Բայդենի որդուն ուկրաինացի մարմնավաճառների հետ են «բռնացրել» (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հերթական աղմկահարույց սկանդալի հերոս է դարձել։ Այս մասին գրում է ntv.ru կայքը։
Վերջինս նկատում է, որ մինչ ամբողջ երկիրն ուսումնասիրում է հաքերների ձեռք բերած լուսանկարներն ու տեսանյութերը նրա անձնական օգտահաշվից, նոր «կեղտոտ» մանրամասներ են ի հայտ եկել։ Ամերիկացի առաջնորդի որդուն մեղադրում են մարմնավաճառ կանանց տեղափոխումը կազմակերպելու մեջ։
Հանթեր Բայդենի կյանքի և արկածների նոր սկանդալային մանրամասները հայտնվեցին մամուլում այն բանից հետո, երբ որոշ հաքերներ կոտրեցին Հանթերի օգտահաշիվը, որտեղ կային լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային հաղորդագրություններ Հանթերրի iPhone-ից և այլ սարքերից: Վաղուց գաղտնիք չէ, որ Ամերիկայի նախագահի որդին սիրում է վայելքներ, նրա երեկույթների թեժ մանրամասները նախկինում հայտնի էին, սակայն երիտասարդ Բայդենին նոր սկանդալ է սպառնում դաշնային մեղադրանքներով։
Համացանցում հայտնված նյութերից երևում է, որ Բոստոնից մարմնավաճառները գնացքով մեկնել են Նյու Յորք և նկարահանել իրենց։ Հանթերը նաև ինտիմ բնույթի տեսարաններ է նկարահանել նրանց հետ։
Ըստ երևույթին, գիշերային թիթեռների հետ 8 ժամն այնքան զվարճալի է անցել, որ Հանթերը գրել է նրանց «տիրուհուն»՝ ուկրաինուհի Եկատերինա Մորեվային և խնդրել երկարաձգել ժամանակը:
Մորեվան ունի կայք, որն առաջարկում է ուղեկցորդներ և անմոռանալի փորձառություններ աղջիկների հետ: