Նիկոլը՝ որպես կլասիկ քաղաքական կենդանի, գնդակը նետեց ընդդիմության դաշտ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Այն, ինչպես մանիպուլացնում է Նիկոլ Փաշինյանը, պետք է գրվի քաղաքագիտության գրքերում՝ որպես փայլուն իրականացված օպերացիա։ Այս մասին ասուլիի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը մանդատներից զրկելու՝ իշխանության կողմից արված հայտարարությանը։
Նա նկատեց, որ այդ հայտարարությունը եղավ անմիջապես այն բանից հետո, երբ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե՝ երբ ուզեն, այն ժամանակ էլ կգնան խորհրդարան։
Դրանից հետո, ըստ Զոհրաբյանի, Փաշինյանը պետք է դաշտ նետեր տեղեկատվություն, որը պանիկայի մեջ գցեր ընդդիմադիր պատգամավորների շրջանում։
Նախկին պատգամավորը նկատում է, որ դա ընդամենը տեղեկատվական «կուտ» էր, փայլուն քարոզչական «տրյուկ»։ Նիկոլը ցանկացավ ասել, որ կա՛մ խելոք կգան կնստեն ԱԺ-ում, կա՛մ հաջորդ անգամ սա կլինի ոչ թե կատակ, այլ իսկապես կդիմեն ՍԴ։
«Նիկոլը, շատ պրոֆեսիոնալ, որպես կլասիկ քաղաքական կենդանի, գնդակը նետեց ընդդիմության դաշտ՝ թույլ չտալով իրեն սեղմեն պատին»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում