«Վստահ եմ, որ շատ մեծ ու լուրջ ճնշում է գործադրվել Փարամազյանի նկատմամբ, այլ պարագայում չէր անի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՀՅԴ անդամ, Աժ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ափսոսանք է հայտնում Մանվել Փարամազյանի արարքի համար։ Նրա խոսքով` Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետևանքով ապօրինի ազատազրկվել և քանի ամիս բանտարկության մեջ է գտնվել։
«Այն, ինչ կատարվել է Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ՝ նաև անհասկանալի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Նա վստահ է, որ Փարամազյանը դա ինչ-որ ճնշման ներքո է արել։
«Վստահ եմ, որ շատ մեծ ու լուրջ ճնշում է գործադրվել Փարամազյանի նկատմամբ, այլ պարագայում չէր անի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում