Մենք շատ ուրախ ենք, որ էսքան բան կարողացաք անեք, մեծարգո պարոն վարչապետ, մեռնեմ Ձեզ, շատ ուրախ ու շնորհակալ ենք. Պտղունքում Փաշինյանի ձեռքը սեղմելու կանանց հերթ էր (տեսանյութ)
Այցելել եմ Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ»,- գրել է նա:
Դիմավորելով Փաշինյանին՝ բնակիչները հերթի մեջ էին նրա ձեռքը սեղմելու հերթ էր. ներկա կանայք էլ, մեկը մյուսին շարունակելով, երախտիքի խոսքեր էին շռայլում նրան:
«Մենք շատ ուրախ ենք, որ էսքան բան կարողացաք անեք, մեծարգո պարոն վարչապետ, մեռնեմ Ձեզ, շատ ուրախ ու շնորհակալ ենք»,- ասում էին կանայք:
Դրանից հետո Փաշինյանը ծանոթացել է շինարարության ընթացքին, հրահանգներ տվել. «Ես ինչի՞ պիտի գամ, էս հարցերի հետ առնչվեմ, ասեմ՝ սենց արեք, նենց արեք. արա՛գ արեք, ֆինանսավորման խնդիր էլ չունեք»: