Նիկոլաևի կողմից կրակում են Խերսոնի ուղղությամբ. ՀՕՊ-ն աշխատում է (տեսանյութ)
ՌԴ ՀՕՊ ուժերն աշխատել են Խերսոնի վրա թիրախների ուղղությամբ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի ծառայությունից
«Քաղաքը գնդակոծվում է Նիկոլաևի կողմից։ ՀՕՊ-ն աշխատում է։ Հրաձգությունն այս պահին շարունակվում է»,- ասել են վարչակազմից:
Ռազմական գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովի հատվածը։ Նշված շրջաններում ձևավորվել են քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային կապերը: