Ներշնչեցին «հպարտ» գաղափարներ, հետո պարզվեց՝ ոչինչ չի լինելու․ Նարինե Դիլբարյանը՝ բանակային «բարեփոխումների» մասին (տեսանյութ)
Խոստացված բանակային բարեփոխումները մակերեսային և ամբոխային բնույթ են կրում։ Այս մասին ասուլիսում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը` անդրադառնալով «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին։ Վերջինս ենթադրում է, որ ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները կստանան բնակարաններ։
Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ այս ծրագիրը չի շահագրգռում։ Նա համեմատեց այլ երկրների հետ և նշեց, որ ռազմիկները պետք է լինեն արտոնյալ ու նրանց պետք է առաջարկվեն բարենպաստ պայմաններ։
Բանախոսին մտահոգում է նաև այն, որ ռազմական ավիացիոն համալսարանում ուսանողների թիվը կտրուկ նվազել է և պետք է ստեղծել ակադեմիա։
«Թվում է, թե գեղեցիկ գաղափար է, բայց դրա հետևում այլ տարրեր կան։ Ավիացիոն համալսարանն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսկենտրոնը պետք է միավորվեն»,- ասում է Նարինե Դիլբարյանն ու նկատում, որ այսպես որակի կտրուկ անկում կլինի։
Նա հիշեցնում է նաև Փաշինյանի հայտարարությունը, թե մի օդաչու ունենք, և խնդիրներ կարող են առաջանալ։ Ու փոխանակ այդ խնդիրը լուծելու, փաստորեն Փաշինյանի ձեռամբ ավելի է վատթարանում վիճակը։
«Աչքը սարքելու փոխարեն՝ ունքն էլ են վնասում։ Փոխանակ վերապատրաստեն օդաչուների ու պայմաններ ստեղծեն նրանց պատրաստելու՝ ավելի են վատացնում վիճակը»,- ասում է նա՝ հավելելով․ «Ներշնչեցին ֆանտաստիկ, «հպարտ» գաղափարներ, հետո պարզվեց՝ ոչինչ չի լինելու»։
Ընդհանրապես, Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ առաջին հերթին պարգևավճարներ պետք է ստանան հենց զինվորականները։
Մանրամասները՝ տեսանյութում