Կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև. Վահան Քերոբյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աղքատության դեմ պայքարելու մի քանի միջոց է թվարկում՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, աշխատատեղերի ավելացում ու գնաճի դեմ պայքար։
«Սննդամթերքի բարձր գների պատճառով մենք կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև, և կառավարությունն այս առումով մի քանի գործողություն է պատրաստում: Բարձրանալու են նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Քերոբյանը նկատեց նաև, որ Կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:
«Մենք ունենք տարածաշրջանում ամենացածր գնաճը»,- ասաց Քերոբյանը։