Փախստականի կարգավիճակ և Արցախին հայկական կարգավիճակ տալու պահանջով՝ արցախցիները նստացույց են անում կառավարության մոտ (տեսանյութ)
«Մեր հիմնական պահանջը մեզ փախստականի կարգավիճակ և Արցախին հայկական կարգավիճակ տալն է։ Միացում կամ անկախություն, բայց հայկական կարգավիճակ Արցախին»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Նա տասնյակ հադրութցիների հետ միասին արդեն 3 օր է՝ նստացույց է անում։ Լևոն Հայրյանն ասաց, որ դեռ արձագանք չեն ստացել կառավարության կողմից։