Սրած բիզի էֆեկտը. 110 երիտասարդ էդ հողը պաշտպանել ա, հիմա ասել՝ էդ հողը պետք հանձնել, դրանից վատ բան չի կարող լինել․ Ալեն Սիմոնյան (արխիվային տեսանյութ)
Համացանցում սկսել է շրջանառվել Ալեն Սիմոնյանի` 2017 թվականի հարցազրույցներից մեկը, որի ժամանակ նա քննադատում է օրվա իշխանությանն ու մեղադրում երկիրը հանձնելու մտադրության մեջ։
Սիմոնյանն ասում է, որ փոխզիջում բառը պետք է հանել մեր լեքսիկոնից, որ 110 երիտասարդ 2016-ի ապրիլյան քառօրյային զուր արյուն չթափեցին, որ նրանց պահած հողը ոչ մի կերպ չպետք է զիջել, որ այդ հողը հանձնելուց վատ բան չկա․․․
Մեջբերում․
«110 երիտասարդ էդ հողը պաշտպանել ա, հիմա ասել՝ էդ հողը պետք ա հանձնել, դրանից վատ բան չի կարող լինել»․․․
Այս խոսքերից հետո Ալեն Սիմոնյանի երկրորդ «ես»-ը գուցե գոչեր «ծափ տվեք, արա» ու հիստերիկ ծափեր մտնեին, բայց պարզվեց, որ դրանք խոսքեր էին, որոնք մնացին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի 2017 թվականի արխիվում։
Ինչ վերաբերում է Սիմոնյան Ալենին, ապա նա քայլեց առաջ, քայլելով եկավ իշխանության ու ոչ միայն մոռացավ, որ ապրիլյան քառօրյայում զոհված 110 զինվորի արյունով ներկված հողը չի հանձնվելու, այլև ծափահարեց դրանից հետո 5000 զոհի արյունով ներկված ու թշնամուն դավաճանաբար հանձնված տարածքներին, ծափահարեց կապիտուլյացիայի հայտարարության հեղինակին ու ողջունեց Ացախի 75 %-ն ու Հայաստանի որոշ տարածքներ, իբրև փոխզիջում, թշնամուն հանձնելու գաղափարը։
Ավելին, դեռ մի բան էլ նա վրդովվեց, երբ լրագրողները նրան հարցրին, թե ինչի վրա էր ուրախանում ու ինչի համար էր ծափահարում՝ հանձնված տարածքների՞, թե՞ 5000 զոհի․․․
«Ապագա կա՝ ծափ տվեք, արա․․․»,- ասաց նա՝ հիստերիկ ծափահարելով․․․
Հետաքրքիր է՝ նա այդ պահին մտածե՞ց, որ եթե, ինչպես ինքն էր ասում, 110 զոհի գնով պահած հողը հանձնելուց վատ բան չի կարող լինել, ապա 5000 զոհ տալուց և հայրենիքը թշնամուն նվիրելուց հետո ապագա չի կարող լինել։
Արմինե Մկրտումյան
Ալեն Սիմոնյանի 2017թ-ի արխիվային տեսանյութը