«Դատախազին ասել են՝ էս մի ամիսն ա՝ գնա-արի․ նա ոչինչ է, տրյապկա՝ Նիկոլի տակ պառկած»․ զոհվածի հայր (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Դատախազության դիմաց եկել են ստանալու իրենց առաջ քաշած հարցերի պատասխանները։ Նրանք պահանջում են, որ Դատախազությունը, Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը, փոխանցի ԱԱԾ-ին:
Զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, նկատում է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնում այլևս առոչինչ է։
«Գլխավոր դատախազին ասել են՝ էս մի ամիսն ա՝ գնա-արի։ Նա ոչինչ է, տրյապկա՝ Նիկոլի տակ պառկած»,- լրագրողներիի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանը։