«Քյարամյանը բիսեդկի ջահելի տպավորություն թողեց, մենք նրան չենք վստահում. մեր երեխեքը ավելո՞րդ էին»․ զոհվածի հայր (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Դատախազության դիմաց եկել են ստանալու իրենց առաջ քաշած հարցերի պատասխանները։ Նրանք պահանջում են, որ Դատախազությունը, Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը, փոխանցի ԱԱԾ-ին:
«Եթե ես իմանամ, որ իմ տղան զոհվել է հանուն հայրենիքի՝ կհասկանամ, բայց նրան թիկունքում դավաճանել են ու, էդ պարագայում, լռելն անհնար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց զոհված հերոսի հայրը՝ Սևակ Զաքարյանը։
Նա նշեց, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ իրենց պահանջն արդար է, ու իրենք չեն պահանջում հետ կանգնել իրենց պահանջից։
Թե ինչու են ծնողներն ուզում, որ գործը Քննչականից տեղափոխվի ԱԱԾ՝ պատասխանը մեկն է՝ չեն վստահում Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին։
«Քյարամյանը բիսեդկի ջահելի տպավորություն թողեց, մենք նրան չենք վստահում։ Մեր երեխեքը ավելո՞րդ էին»,- ասաց զոհվածի հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում