Արցախում ծնված երեխաների թվում տղաներ են գերակշռում
Արցախում ծնված երեխաների թվում գերակշռում են տղաները
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ՝ 204-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
«Արցախպրես»-ին Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը հայտնել է.
«Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»:
Ըստ ԱՎԾ պաշտոնյայի՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ: