Պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը ավելացել է NEWSPRESS.am-ը ժամանակավոր դադար է վերցնում. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-ից Հերացի փողոցում բնակչուհին ցած է նետվել 7-րդ հարկի պատուհանից Ստեփանակերտ քաղաքում և հարակից շրջաններում իրականացվել են հատուկ միջոցառումներ. Արցախի ոստիկանություն Սևանում մտել են քաղաքացու տուն, քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել նրա ոսկյա շղթան. տուժողը վախեցել է դիմել ոստիկանություն Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը մանրամասնում է Արարատի մարզում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ BMW-ի վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ) Տղերքն են ափսոս. ծառայում են երկրին, պետությանը, բայց նույն պետությունը նրանց զոհվելու կամ մահանալու հանգամանքները մինչև վերջ փորձում է գաղտնի պահել. Արամ Գևորգյան ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում Հորդորում ենք մեր հայրենակիցներին չստանալ մեկից ավելի կտրոններ․ ոստիկանություն
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է Պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը ավելացել է Գագիկ Ծառուկյանը զորակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին Մենք կանգնելու ենք Զվարթնոց Օդանավակայում և ապահովելու ենք Վարդան Ղուկասյանի մուտքը Հայաստան. մենք միայն նրան ենք հավատում ու վստահում. Վ. Ղուկասյանի համակիրներ Պայմանավորվածություն է ձեռք բերվել. մերոնք պետք է ճանապարհը սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը. Էդիկ Բաղդասարյան Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը. «Հետք» Ինչպես են ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկում Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներին (տեսանյութ) Վիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. Արցախի առողջապահության նախարար Նորից զոհեր, վիրավորներ. ի՞նչ եք անում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ո՞ւմ անունից եք բանակցում․ Էդիկ Բաղդասարյան Կառավարության դիմաց պաստառ պարզելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվում Շտապ հավաք կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ Մի քանի հարյուր զինվոր կեսգիշերին հրատապ տարհանվել է Արցախից և զորացրվել․ Yerevan.Today Այսօր զոհված զինվորները Դրա համար էլ մինչև հիմա Եռաբլուրում փոսեր կան փորված. բոլորն էլ գիտեն` ինչ է կատարվում ու ինչի համար. Արամ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում տիրող վիճակի մասին Որոշ փոփոխություններ կան վիճակի լիցքաթափման հարցում՝ կապված ռազմական իրադրության և Բերձորի միջանցքի հետ․ Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել (տեսանյութ) ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ ՄԻՊ-ը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու. Գեղամ Մանուկյան Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն․ ԱԳՆ Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա․ ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է. 168․am Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են, վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է. Արցախի առողջապահության նախարար Ադրբեջանն այս պահի դրությամբ ունի 1 հաստատված սպանված, ևս 9 վիրավոր Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց այն չի լինում միայն մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ. Թաթոյան Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին. հայտարարություն Թշնամին հայկական դիրքերի վրա հարձակման պահից կադրեր է հրապարակել (տեսանյութ) 2 զոհ, 14 վիրավոր. Արցախի ՊԲ-ն հայտնում է զոհերի անունները Իմ տեղեկություններով՝ Շուշիի շրջանի Սարիբաբ բարձունքի համար են մարտերն ընթանում․ Շուշիի նախկին քաղաքապետ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել մասնակի զորահավաք հայտարարելու մասին Արցախից ժամկետային զինծառայողներին բերում են Հայաստան. Oragir.news Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու. թուրքագետ Եղծահողի մոտ գործողությունները դադարել են, բայց այլ ուղղությամբ թշնամին թիրախավորել է ՄՏՎ-ներից մեկը Այս պահի դրությամբ 15 վիրավոր կա, որից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Ռոբերտ Հայրապետյան Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան Ստորագրել է փաստաթղթի տակ ու գաղտնի պայմանավորվել հանձնման կոնկրետ ժամկետների մասին. Արթուր Ղազինյան Թշնամին թիրախավորել և ԱԹՍ-ով հարված է հասցրել նաև Դրմբոնում տեղակայված զորանոցին Ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են. Արթուր Վանեցյան Ադրբեջանի զինված ուժերն այրում են հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ․ ՄԻՊ-ը Գեղարքունիքում է Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ Մեկ զինծառայող զոհվել է, ութ զինծառայող վիրավոր է․ Արցախի ՊԲ-ն նոր տվյալներ է հայտնում շփման գծից Ադրբեջանը պահանջում է մինչև օգոստոսի 5-ը հանձնել Բերձորն ու Աղավնոն. Նաիրա Զոհրաբյան 7 վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծանր է Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Շուշիի և Լաչինի շրջանների հատման կետում, իրավիճակը լարված է. Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում. թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, վիրավորում է ստացել 7 զինծառայող. ՊԲ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր. իրադրությունը լարված է NEWSPRESS.am-ը ժամանակավոր դադար է վերցնում. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-ից «Մանչեսթեր Յունայթեդը» «Լացիոյին» կառաջարկի 42 միլիոն ֆունտ Միլինկովիչ-Սավիչի համար 2.6 միլիոն դրամ՝ Ծաղկաձորի «Մարիոթում» մեկ օր անցկացնելու համար. 168.am Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Անդորրային Պրեմիեր լիգան հաղթելու համար պայքարում շատ ակումբներ կան․ Գվարդիոլա Նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին Տավուշի մարզում բախվել են Ford Connect-ն ու Opel-ը. կան վիրավորներ Դոդոնը Մայա Սանդուին անվանել է Մոլդովական Գորբաչով Մենք շատ զղջում ենք. Էրեբունիի պոռնոֆիլմի հերոսուհի Շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային Հորինված մեղադրանքներ են. Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ ժանգոտ մետաղ հափշտակելու մեջ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո․ ՊՆ Իսպանիայում երկրորդ մահն է գրանցվել կապիկի ջրծաղիկից Դատարանը «Վովայի Արշակի» ազատ արձակման համար գրավի չափը սահմանել է 562 մլն դրամը. գրավի չափը կբողոքարկվի Վստահ եղեք, հայ ժողովուրդը կիսում է եղբայրական վրաց ժողովրդի կորստի դառնությունը. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում Չինաստանի բանակը Թայվանի մոտ ուղիղ կրակով վարժանքներ է անցկացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից Արտակարգ իրավիճակների նախարարությունը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին բժշկական պարագաներ է փոխանցել Սանա լճում սկուտերներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին ափ են տեղափոխել Լուկաշենկոն նշել է իր հնարավոր իրավահաջորդների անունները Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը Հայկ Սարգսյանն ազատության մեջ է Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց 4:0 հաշվով Օզբիլիսը կրկին «Փյունիկ»-ում է Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավարի որդին այսօր վթարի է ենթարկվել. նրա կյանքը փրկել չի հաջողվել. armlur.am ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը», արդարացվել է Մակրոնի վարկանիշը անկում է ապրել նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆինլանդիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը Բա խի՞ չեք ասում, որ նույն ՊՇ-ի նորմալ հրամանատարին դու՛ք եք 2019-ին հանել ու էդ ապիկարին նշանակել նրա տեղը. Ռուբեն Մելիքյան

Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում. Civilnet

Civilnet-ը նյութ է հրապարակել, որը վերաբերում է Տիգրան Ավինյանի ընկերոջ, աշխատակազմի անդամների կողմից կանեփի բիզնեսով զբաղվելուն:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։

Ավինյանի ընկերը «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրենի հետ կանեփ կաճեցնի

Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։

Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։

Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ «Դիանար»-ը տարածքները ստացել է պետությունից, բաժանել լոտերի և վաճառում է։ 2021-ին «Դիանար»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) անդամ և, ինչպես նշվում է ընկերության նկարագրությունում, «զարգացրել է ավելի քան 5,5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»։ 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգում էր փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը, որը շրջայցեր էր կատարում, խորհրդակցություններ անցկացնում և այլն։

«Գրոուար»-ի ջերմոցը՝ Մասիսում

2021-ի օգոստոսին «Գրոուար»-ի տնօրեն ու բաժնետեր Տիգրան Քրմոյանը Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող մի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում Մասիսի բնակիչ Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։ Քրմոյանը վարձակալում է 8 110 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը, դրա վրա կառուցված արտադրամասը, վարչական շենքը, պահեստը, պահակակետը։ Այս ամենը «Գրոուար»-ը վարձակալում է ամսական 150 000 դրամով։ Գուրգեն Մադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով վարձավճարի չափի մասին՝ պատասխանեց, թե «երևի մենք [ՍիվիլՆեթը] սխալվում ենք, բայց ինչ-որ բան համընկնում է», հետո առաջարկեց իրեն ուղարկել վարձակալության պայմանագիրը, որ ուսումնասիրի։

Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։

«Գրոուար»-ի բաժնետերերից Ստեփան Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ հանգամանքներում է սկսել բիզնես գործունեություն Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ, ասաց, որ երբ կառավարության ու խորհրդարանի կողմից ստեղծվեցին համապատասխան օրենսդրական հիմքերը, դիմել են առողջապահության նախարարություն ու ստացել լիցենզիա. «Լավ բիզնես պլան ենք մշակել՝ հաշվի առնելով դրսի փորձը, մեր բնակլիմայական պայմանները։ Բայց առայժմ պիլոտային է այս բիզնեսը, եթե հաջող լինի՝ կգնանք վարկավորման ու մեծ ծավալների։ Այս պահին բերքին ենք սպասում, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, բայց մինչև որակյալ ապրանք չստանանք, չենք կարող հետագայի մասին խոսել»։

Հարցին, թե ինչպես է դարձել բիզնես գործընկեր Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Մելիքյանին ու Քրմոյանին ճանաչում է արդեն ավելի քան տասը տարի: Ինչ վերաբերում է վարձակալության ցածր գնին, ապա դա, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքն ի սկզբանե եղել է խիստ անբարեկարգ։

Ավինյանի աշխատակազմի անդամները՝ «Գրոուար»-ի տնօրեններ

Նախկին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում ընգրկված երկու անձինք արդեն հասցրել են դառնալ «Գրոուար»-ի տնօրեններ։ Ընկերության հիմնադրումից հետո տնօրենը Տիգրան Քրմոյանն էր։ Նա ընկերությունը ղեկավարել է մինչ այս տարվա փետրվարը։ Փետրվարին տնօրեն է դառնում Սուրեն Գալստյանը, որը 2019-ի հունիսից մինչ 2020-ի փետրվարի վերջը եղել է Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ նշանակվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից Գալստյանն ազատվեց 2021-ի հոկտեմբերին։

Որպես կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն՝ Սուրեն Գալստյանը աշխատել է երեք ամսից էլ պակաս։ Հետո Գալստյանին փոխարինում է Ավինյանի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ նրա խորհրդական, իրավաբան Սոնա Թևանյանը, որը Ավինյանի խորհրդականն էր 2019-ի հունիսից մինչ 2021-ի օգոստոսը։ «Գրուար»-ում Թևանյանը տնօրեն է այս տարվա մայիսի 5-ից։ Փաստացի, նա եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որպես փոխվարչապետի խորհրդական Թևանյանը ինչ հանձնարարականներ է ստացել արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման, լիցենզավորման իրավական գործընթացի շրջանակում, ինչ գործողություններ է կատարել այս թեմայի շրջանակում։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից ներկայացրել են փոխվարչապետի խորհրդականի գործառույթներն ու տեղեկացրել՝ արտադրական կանեփի արտադրության ներդրման շրջանակում Սոնա Թևանյանի գործողությունների, բանավոր ու գրավոր հանձնարարականների մասին տեղեկություն տրամադրելն անհնար է, քանի որ Մաթևոսյանի գրասենյակում նշված տվյալներով աշխատակից չկա։

«Գրոուար»-ի բաժնետեր Ստեփան Մարգարյանը Սոնա Թևանյանի՝ «Գրոուար»-ում տնօրեն դառնալու հարցում շահերի բախում կամ նման ռիսկ չի տեսնում։ «Սոնա Թևանյանը աշխատել է բազում օրինագծերի վրա, եղել է իրավաբան։ Երբ աշխատանքից դուրս է եկել, անցել է աշխատանքի «Գրոուար»-ում։ Դաշտն ամբողջությամբ բաց է, լիցենզիաները անսահմանափակ են»,- ասաց Մարգարյանը։ Նա վստահեցրեց՝ Տիգրան Ավինյանի գործոնը բիզնես սկսելու, այն հիմնելու և հետագա գործընթացների վրա չի ազդել։

Ցոլակյանի որդին բնակարան է վաճառում փոխվարչապետի մորը

«Գրոուար»-ը խաչվում է գեներալ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի հետ։ Հասցեում, որտեղ գրանցված է ու գործունեություն է իրականացնում «Գրոուար»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ «Վուդկռաֆտ»-ը, որը պատկանել է Ցոլակյանի որդուն՝ Վարդան Ցոլակյանին, իսկ «Գրոուար»-ին տարածքը վարձակալությամբ հանձնել է Գուրգեն Մադոյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին։ Բացի այս, առկա է մի գործարք Ցոլակյանի որդու ընկերության և փոխվարչապետ Ավինյանի մոր միջև։

Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 44 հասցեում՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ, 2019-ից կառուցվում է բնակելի համալիր։ Կառուցապատողը նույն տարվա ընթացքում հիմնադրված «Էյ բի սի դիվելոպմենթ» ընկերությունն է, որի 70 տոկոսը պատկանում է Վարդան Ցոլակյանին՝ Ֆելիքս Ցոլակյանի որդուն։ «Էյ բի սի դիվելոպմենթ»-ը այս տարածքը ձեռք է բերել 2019-ին, վերևում հիշատակված Էդուարդ Մելիքյանի ընկերությունից՝ «Ի էմ սի» ՓԲԸ-ից։ Տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 3 100 քմ է։ Գործարքի գինը կազմել է 1,454 մլրդ դրամ։

Դրանից հետո ընկերությունը սկսել է կառուցապատումն ու բնակարանների վաճառքը։ Մեր այցելության պահին շենքը կառուցող շինարարներից մեկը պատմեց, որ նախատեսում են շահագործման հանձնել երեք ամիս անց։ Այժմ շինարարությունը շարունակվում է, կառուցապատողը որոշել է մեծացնել ավտոկայանատեղիների թիվը։ 2021-ի հունիսին «Էյ բի սի դիվելոպմենթ»-ի կողմից կառուցվող շենքում բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերում Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը։ 131 քմ մակերեսով բնակարանը Խլղաթյանը գնել է 58,4 մլն դրամով, իսկ կայանատեղին՝ 7,5 մլն-ով։

ՍիվիլՆեթն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի միջոցով համեմատել է բնակելի համալիրում 131 և 132 քմ մակերեսով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի գները։ Ընդհանուր առմամբ, Ցոլակյանի որդու ընկերությունը այս մակերեսով բնակարանները վաճառել է մոտ 70-80 մլն դրամի միջակայքում, սակայն մի քանի բնակարանների դեպքում վաճառքի գինը շեղվել է այս միջակայքից։ Բնակարաններից մեկը, որ այս գնից ցածր գնով է վաճառվել, նախկին փոխվարչապետի մորն է։ Հասմիկ Խլղաթյանի ունեցվածքի ընդլայնմանը առաջիկայում կանդրադառնանք։

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է Պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը ավելացել է Գագիկ Ծառուկյանը զորակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին Մենք կանգնելու ենք Զվարթնոց Օդանավակայում և ապահովելու ենք Վարդան Ղուկասյանի մուտքը Հայաստան. մենք միայն նրան ենք հավատում ու վստահում. Վ. Ղուկասյանի համակիրներ Պայմանավորվածություն է ձեռք բերվել. մերոնք պետք է ճանապարհը սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը. Էդիկ Բաղդասարյան Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը. «Հետք» Ինչպես են ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկում Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներին (տեսանյութ) Վիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. Արցախի առողջապահության նախարար Նորից զոհեր, վիրավորներ. ի՞նչ եք անում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ո՞ւմ անունից եք բանակցում․ Էդիկ Բաղդասարյան Կառավարության դիմաց պաստառ պարզելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվում Շտապ հավաք կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ Մի քանի հարյուր զինվոր կեսգիշերին հրատապ տարհանվել է Արցախից և զորացրվել․ Yerevan.Today Այսօր զոհված զինվորները Դրա համար էլ մինչև հիմա Եռաբլուրում փոսեր կան փորված. բոլորն էլ գիտեն` ինչ է կատարվում ու ինչի համար. Արամ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում տիրող վիճակի մասին Որոշ փոփոխություններ կան վիճակի լիցքաթափման հարցում՝ կապված ռազմական իրադրության և Բերձորի միջանցքի հետ․ Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել (տեսանյութ) ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ ՄԻՊ-ը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու. Գեղամ Մանուկյան Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն․ ԱԳՆ Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա․ ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է. 168․am Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են, վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է. Արցախի առողջապահության նախարար Ադրբեջանն այս պահի դրությամբ ունի 1 հաստատված սպանված, ևս 9 վիրավոր Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց այն չի լինում միայն մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ. Թաթոյան Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին. հայտարարություն Թշնամին հայկական դիրքերի վրա հարձակման պահից կադրեր է հրապարակել (տեսանյութ) 2 զոհ, 14 վիրավոր. Արցախի ՊԲ-ն հայտնում է զոհերի անունները Իմ տեղեկություններով՝ Շուշիի շրջանի Սարիբաբ բարձունքի համար են մարտերն ընթանում․ Շուշիի նախկին քաղաքապետ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել մասնակի զորահավաք հայտարարելու մասին Արցախից ժամկետային զինծառայողներին բերում են Հայաստան. Oragir.news Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու. թուրքագետ Եղծահողի մոտ գործողությունները դադարել են, բայց այլ ուղղությամբ թշնամին թիրախավորել է ՄՏՎ-ներից մեկը Այս պահի դրությամբ 15 վիրավոր կա, որից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Ռոբերտ Հայրապետյան Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան Ստորագրել է փաստաթղթի տակ ու գաղտնի պայմանավորվել հանձնման կոնկրետ ժամկետների մասին. Արթուր Ղազինյան Թշնամին թիրախավորել և ԱԹՍ-ով հարված է հասցրել նաև Դրմբոնում տեղակայված զորանոցին Ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են. Արթուր Վանեցյան Ադրբեջանի զինված ուժերն այրում են հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ․ ՄԻՊ-ը Գեղարքունիքում է Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ Մեկ զինծառայող զոհվել է, ութ զինծառայող վիրավոր է․ Արցախի ՊԲ-ն նոր տվյալներ է հայտնում շփման գծից Ադրբեջանը պահանջում է մինչև օգոստոսի 5-ը հանձնել Բերձորն ու Աղավնոն. Նաիրա Զոհրաբյան 7 վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծանր է Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Շուշիի և Լաչինի շրջանների հատման կետում, իրավիճակը լարված է. Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում. թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, վիրավորում է ստացել 7 զինծառայող. ՊԲ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր. իրադրությունը լարված է NEWSPRESS.am-ը ժամանակավոր դադար է վերցնում. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-ից «Մանչեսթեր Յունայթեդը» «Լացիոյին» կառաջարկի 42 միլիոն ֆունտ Միլինկովիչ-Սավիչի համար 2.6 միլիոն դրամ՝ Ծաղկաձորի «Մարիոթում» մեկ օր անցկացնելու համար. 168.am Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Անդորրային Պրեմիեր լիգան հաղթելու համար պայքարում շատ ակումբներ կան․ Գվարդիոլա Նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին Տավուշի մարզում բախվել են Ford Connect-ն ու Opel-ը. կան վիրավորներ Դոդոնը Մայա Սանդուին անվանել է Մոլդովական Գորբաչով Մենք շատ զղջում ենք. Էրեբունիի պոռնոֆիլմի հերոսուհի Շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային Հորինված մեղադրանքներ են. Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ ժանգոտ մետաղ հափշտակելու մեջ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո․ ՊՆ Իսպանիայում երկրորդ մահն է գրանցվել կապիկի ջրծաղիկից Դատարանը «Վովայի Արշակի» ազատ արձակման համար գրավի չափը սահմանել է 562 մլն դրամը. գրավի չափը կբողոքարկվի Վստահ եղեք, հայ ժողովուրդը կիսում է եղբայրական վրաց ժողովրդի կորստի դառնությունը. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում Չինաստանի բանակը Թայվանի մոտ ուղիղ կրակով վարժանքներ է անցկացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից Արտակարգ իրավիճակների նախարարությունը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին բժշկական պարագաներ է փոխանցել Սանա լճում սկուտերներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին ափ են տեղափոխել Լուկաշենկոն նշել է իր հնարավոր իրավահաջորդների անունները Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը Հայկ Սարգսյանն ազատության մեջ է Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց 4:0 հաշվով Օզբիլիսը կրկին «Փյունիկ»-ում է Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավարի որդին այսօր վթարի է ենթարկվել. նրա կյանքը փրկել չի հաջողվել. armlur.am ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը», արդարացվել է Մակրոնի վարկանիշը անկում է ապրել նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆինլանդիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը Բա խի՞ չեք ասում, որ նույն ՊՇ-ի նորմալ հրամանատարին դու՛ք եք 2019-ին հանել ու էդ ապիկարին նշանակել նրա տեղը. Ռուբեն Մելիքյան
website by Sargssyan