Ուկրաինան անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը կանգ չառնի Դոնեցկի և Լուգանսկի սահմաններում. Վոլոդին
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պալատի նիստի ժամանակ ասել է, որ Ուկրաինան անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կանգ չառնեն «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների» սահմաններում։
Այս մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, նա ասել է լիագումար նիստում։
«Ուկրաինան վերածվել է ահաբեկչական պետության… Մենք չենք լռում: Մենք ամեն ինչ անում ենք մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված հարցերը լուծելու համար։ Ուկրաինան դարձել է ահաբեկչական պետություն։ Նրանց նախագահը ղեկավարում է հանցավոր ռեժիմ։ Մենք պետք է ամեն ինչ անենք «հատուկ ռազմական գործողությունը» հաջողությամբ ավարտելու համար»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։