ՆԱՏՕ-ի շատ երկրներ երաշխավորել են Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի շատ երկրներ երաշխավորել են Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը դաշինքին անդամակցելուց առաջ։
«ՆԱՏՕ-ի շատ երկրներ արդեն հստակ պարտավորություններ են ստանձնել՝ ապահովելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգությունը»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դաշինքը մեծացրել է իր ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ ավելի շատ զորավարժությունների միջոցով։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի զինված ուժերը արդեն լիովին համատեղելի են դաշինքին, քանի որ նրանք տասնամյակներ շարունակ մարզվել են միասին։