Ալիևը տասնյակ կիլոմետրերով թունելներ ա կտրում, Օմարը ծակում ա, որ զորքը մի քանի ժամվա ընթացքում բերի հասցնի Երևանի մատույցներ, սա եղջերու է կերակրում. Ալեն Ղուլյան
Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութն ու գրել.
Պատերազմող երկիր ենք...
«Իլհամը Արցախի և Հայաստանի սահմաններին «Կոմանդո» զորամասեր է բացում, տասնյակ կիլոմետրերով թունելներ ա կտրում, Օմարը ծակում ա, որ զորքը մի քանի ժամվա ընթացքում բերի հասցնի Երեւանի մատույցներ... Սա` եղջերու է կերակրում...»:
Իր հերթին, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ղուլյանի գրառմամբ ու կից գրել.
«Հետո, երբ ձեզ մոտ հարց առաջանա, ինչով էր զբաղված, երբ Ադրբեջանը պատերազմի էր պատրաստվում, հիշեք, որ սրանով»: