Սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Սահմանադրության առիթով շնորհավորելու ոչինչ չի տեսնում։ Նրա գնահատմամբ, սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք։
Ամեն դեպքում իրավապաշտպանն իր հույսը չի կորցնում, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն։
«Այո, հիմա ունենք Սահմանադրության բացակայություն։ Սահմանադրություն բառը սահման դնելու մասին է, այսօր սահմաններ չկան, հետևաբար չկա Սահմանադրություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Նրա գնահատմամբ, ՀՀ իրավական մշակույթն այդպես էլ չկարողացավ կամուրջ դառնալ երկրի հարուստ ավանդույթի հետ։
«Մենք իրավական արժեքների հարուստ ավանդույթ ունեցող քիչ ժողովուրդներից ենք, բայց այսօր որևէ կապ, բացի լեզվական կապից այն մարդկանց հետ, որոնք 12-րդ, 13-րդ դարերում գործել են՝ Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, ավելի ուշ Շահամիր Շահամիրյան և այլն, այդ մարդկանց հետ կապը շատ արհեստական է դարձել։ Գուցե սահմանադրականության վերականգնման ճանապարհն այն է, որ փորձ արվի այդ կապը վերականգնել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանի հետ կապված հարցին՝ իրավապաշտպանն արձագանքեց. «Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է»։