Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել
Քաղաքականություն

Սահմանադրությունը Նիկոլի խաղաթուղթն ու «քարտ-բլանշ»-ն է՝ քաղաքացիների կյանքի իրավունքին միջամտելու համար․․․ շնորհավոր Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

Պատմության համար հիշատակենք

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրը դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրությունը «քարտ-բլանշ» չէ կյանքի իրավունքին միջամտելու համար

Սահմանադրությունը՝ որպես պետության հիմնական օրենք, որը պաշտպանում է իր երկրի քաղաքացու իրավունքներն ու կանոնակարգում տարբեր իրավիճակներ, այսօր ինքը պաշտպանության ու որպես այդպիսին գոյություն ունենալու խնդիր ունի․․․

Սահմանադրական նորմերը խախտվել են բոլորր իշխանությունների օրոք ու ծռվել այն կողմ, ուր հաճո է «թագավորին»։ Սակայն Սահմանադրականությունը վերջնականապես ոտնահարվեց, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ուղղակիորեն ոչնչացրեց ՀՀ բարձր դատարանը․․․ սկսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավներից ու իրավական համակարգը ներկայացնողներին դարձնելով «վնգստացող» (ինչպես ինքն է մի առիթով որակել)․․․

Իրականում այսօր Սահմանադրությունը, ինչպես ասում են, «կոպեկի արժեք» չունի հասարակության համար․․․

Գործող իշխանությունը վերջնականապես թքեց տարիներով տրորված ու ոտնահարված Սահմանադրության վրա՝ դարձնելով այն արժեզրկված թղթի կտոր․․․

Թեև Փաշինյանն ինքը համաձայն չէ այս բնորոշման հետ։ Ավելին՝ նա, Սահմանադրության օրվա առթիվ, իր ուղերձում նշել է, թե՝

Սակայն հենց այս՝ 2-րդ հոդվածը, որը հիշատակել է Նիկոլը, թե «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․․․» չի արտահայտում ճշմարտությունն ու իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական ու իրավական պետություն չէ, այլև այստեղ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, բռնազավթված է մեկ մարդու կողմից և այդ մեկ մարդը հենց Նիկոլն Փաշինյանն է․․․

Նա է օրակարգ թելադրում․

  • նրա քաղաքական պատվերներով է օրենքը թեքվում այս ու այն կողմ և ուղղություն վերցնում․․․
  • նրա որոշումների հետևանքով է քաղաքացին դարձել «տուգանքի մատերիալ»․․․
  • նրա օրոք է, որ վարչապետի ավտոշարասյան մեքենան կարող է հղի կնոջ ենթարկել վրաերթի, իսկ վարորդը մնալ անպատիժ․․․
  • նրա անմիջական հրահանգով ու նրան պաշտպանելու համար են ոստիկանները քաղաքացիներին «քացու տակ առնում» ու մարմնական վնասներ հասցնում․․․
  • նրա ամենաթողության շնորհիվ են կարկահերթերի հետևանքով մարդիկ սպանվում, ու մեղավորները մնում անպատիժ․․․
  • նրա օրոք վտանգվեցին ու ջախջախվեցին Սահմանադրության մի շարք հոդվածներ․․․

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Կարծիքի արտահայտման ազատությունը

Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

Հաղորդակցության ազատությունը և գաղտնիություն...

Այսպես կարելի է երկար թվարկել:

Մի խոսքով, եթե մի ժամանակ ընդդիմադիր Նիկոլն ասում էր, որ «գործող Սահմանադրությունը վարչապետի հագով կարված կոստյում է» և պետք է այն անհապաղ փոխել, ապա, արդեն վարչապետի կարգավիճակում, նա դեմ չէ կրել այդ կոստյումը:

Թերևս սա է պատճառը, որ այս օրը ՀՀ քաղաքացիներիս համար այլևս չի ընկալվում որպես տոն: Սա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին իր պաշտպանությունը չի տեսնում Սահմանադրության շրջանակներում, այլ գերադասում է արտագաղթել կամ էլ խնդիրները լուծել այլ կերպ՝ շրջանցելով բոլոր օրենքները:

Այս ամենով հանդերձ, այս օրը համարվում է տոն՝ երկրի Մայր օրենքի տոնը․․․ ում համար տոն, ում համար անարժեք, կամ լավագույն դեպքում, հերթական մի օր․․․

Շնորհավոր Սահմադրության օրը․․․

Արմինե Մկրտումյան