Թուրքիան կարող է հետաքննել Ռուսաստանի կողմից Բերդյանսկից տեղափոխված հացահատիկի ծագումն ու նավի ընթացքը
Թուրքիան հետաքննություն է սկսել ռուսական զորքերի կողմից գրավված Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքից «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավով տեղափոխված հացահատիկի վերաբերյալ: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։
Բեռնատար նավը գտնվում է Թուրքիայի Կարասու նավահանգստում, այն կալանել են տեղի իշխանությունները։ Ցորենի հետ ոչինչ չի արվել, մինչև Թուրքիան ուսումնասիրի հացահատիկի ծագումն ու նավի ընթացքը։
Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Թուրքիան զգուշավոր է իրավիճակի նկատմամբ, քանի որ ներգրավված է ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ բանակցությունների կազմակերպման մեջ: Գործակալության զրուցակիցը նշել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։