Ադրբեջանցիներն ավիրել էն «Կանաչ ժամ» հայկական եկեղեցին․ ահազանգ (լուսանկարներ)
«Շուշիի հայկական Կանաչ ժամ եկեղեցին լրիվ ավիրել են ադրբեջանցիները և վեր են ածում պրավոսլավ եկեղեցու»: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը և կից լուսանկարներ հրապարակել։ Կանաչ Ժամ եկեղեցին կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1818 թվականին։ Եկեղեցին կանաչ անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ 2020 թվականին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո մասամբ ավերվել է, վնասվել են գմբեթն ու զանգակատունը։