Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը
Եվրահանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության անդամների համատեղ նիստով Լիտոմիսլ հնագույն քաղաքի ամրոցում ուրբաթ ժամը 13.00-ին սկսվել է Չեխիայի նախագահությունը Եվրամիությունում: Այս մասին հաղորդում է չեխական հեռուստատեսությունը:
Հինգշաբթի լրագրողներին Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան ասել է՝ ԵՄ-ում իր երկրի նախագահությունը տեղի կունենա Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված շատ բարդ ժամանակաշրջանում։
ԵՀ անդամների եւ Չեխիայի կաբինետի համատեղ հանդիպումը տեղի է ունենում աշխատանքային ճաշի տեսքով, ապա հանդիպմանը կմիանան Չեխիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների անդամները։ Միաժամանակ բանակցություններ կանցկացվեն ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ վարչապետ Ֆիալայի, ինչպես նաեւ ԵՀ անդամների եւ առանձին չեխ նախարարների միջեւ։ Ավելի ուշ ֆոն դեր Լյայենն ու Ֆիալան մամուլի ասուլիս կհրավիրեն։
Դրանից հետո կլինի մշակութային ծրագիր: