Աբրամովիչը կարող է գնել ռուսական ակումբը
«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը կրկին կարող է ակումբ ունենալ։
Ըստ ռուսական մի շարք լրատվականների՝ ռուս գործարարը ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակը»։ Առայժմ ֆինանսական առումով որևէ նորության մասին չի տեղեկացվում։
Հավելենք՝ օրեր առաջ Լեոնիդ Ֆեդունը հեռացավ «Լուկօյլ» ընկերության փոխնախագահի պաշտոնից։ Ֆեդունի հեռանալուց հետո Աբրամովիչը սկսել է հետաքրքրվել հնարավոր գործարքով։