Ռուսի վրա բոչկա գլորելուց հիշեք, որ էս մղձավանջային «հեքիաթում» ռուսը միակ որսորդն ա․ Աննա Աբրահամյան
Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չգիտեմ դուք ոնց, բայց ինքը սենց.
Էրդողանը Սիրիայում հնարավոր ռազմական գործողության մասին. «Մենք կարող ենք գալ հանկարծակի, գիշերով։ Պետք չէ շտապել։ Մեր աշխատանքը տարածաշրջանում շարունակվում է»։
#մենք_էդ_տարածաշրջանն_ենք
Դուք գիշերով ֆանարիկ միացրեք, որ տատուն արդեն կերած ու մարսած գայլը ձեզ լա՜վ տեսնի։ Ու ռուսի վրա բոչկա գլորելուց հիշեք, որ էս մղձավանջային «հեքիաթում» ռուսը միակ որսորդն ա»,- գրել է Աբրահամյանը։
Կարդացեք նաև՝ Օպերացիան Սիրիայում կարող է անսպասելիորեն սկսվել գիշերներից մեկի ժամանակ․ պետք չէ շտապել․ Էրդողան