Իրազեկման այց է իրականացվել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն այցելել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում։