Հայկ Մամիջանյանը հրաժարվել է պաշտոնից
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվում է հանձբաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»:
Հիշեցնենք, որ այսօր ՔՊ–ն արտահերթ նիստով պաշտոններից զրկել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին, որից հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին է հայտնել Արմեն Գևորգյանը։