Անկարան չի ծրագրում պատերազմ սկսել Հունաստանի դեմ. Էրդողան
Անկարան չի ծրագրում պատերազմ սկսել Հունաստանի դեմ. Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գնահատել է հակամարտության հավանականությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Աթենքը147 անգամ խախտել են երկրի օդային տարածքը։ Էրդողանը նշել է նաև, որ շատ երկրներ փորձում են հաշտեցնել Թուրքիային և Հունաստանին, բայց Անկարան դեռ չի «դիտարկում» նման սցենար։