Օպերացիան Սիրիայում կարող է անսպասելիորեն սկսվել գիշերներից մեկի ժամանակ․ պետք չէ շտապել․ Էրդողան
«Օպերացիան կարող է անսպասելի սկսվել»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Օպերացիան Սիրիայում կարող է անսպասելիորեն սկսվել գիշերներից մեկի ժամանակ։ Այս հարցում շտապել պետք չէ։ Մենք արդեն գործում ենք այս տարածքներում թե՛ Սիրիայի հյուսիսում, թե՛ հյուսիսային Իրաքում»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն:
Էրդողանը նաև ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ բարձրացրել է Սիրիայի թեման. «Եթե դուք զենք և զինամթերք եք մատակարարում ահաբեկիչներին, որոնք սպառնում են Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ի շրջանակներում ի՞նչ գործընկերության և համերաշխության մասին կարող ենք խոսել»։