Քաջարանի ընտրություններին գլխավորելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքի համամասնական ցուցակը. Մանվել Փարամազյան
Հարգարժան հայրենակիցներ, ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:
«Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-հավելել է նա: