ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը դեռ վտանգ չի ներկայացնում Մոլդովայի համար
Ռուսաստանը դեռ վտանգ չի ներկայացնում Մոլդովայի համար: Այն չունի բավարար ռեսուրսներ Մերձդնեստրից ներխուժելու համար։ Այս մասին Moldova 1-ին տված մեկնաբանությունում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։
Նրա խոսքով, ուկրաինական պատերազմը անցել է հյուծման փուլ, ուստի Ռուսաստանը չի կարողանա սանձազերծել հերթական ռազմական հակամարտությունը։ ՆԱՏՕ-ն վստահ է, որ առայժմ Մոլդովայի համար անհանգստանալու պատճառ չկա։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի որոշակի կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում։