Կեսարին խփեց Բրուտոսը, քեզ էլ՝ Ալենն ա խփելու, որովհետև նրա հետ շատ ես մտերիմ, նրան շատ ես վստահում․ զոհվածի մայրը՝ Փաշինյանին
Ես անձամբ ոչ մի սպասելիք, ակնկալիք չունեմ, որպեսզի այդ տականքը կարողանա 5000 երեխու ծնողի պատասխան տա։ Նիկո՛լ, դու պետք է սաղ մնաս, որ ձայնագրեն այդ երեխաների անունները, դնեն գլխիդ տակ ու անընդհատ այդ պլյոնկան պտտվի ու դու լսես, որ նրանք քո զոհերն են։ Ու մղկտաս ու չիմանաս, թե քո հետևում քո երեխաներին ինչ է եղել։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Տիկին Լիդայի խոսքով՝ երեկ անհայտ կորած զինվորներից մեկի ծնողը եկել էր ու «գժված ման էր գալիս» բակում։
«Ո՛չ աճյունն ա գտել, ո՛չ դիակն ա գտել․․․ Էն ծնողները գիտեն, թե հենա բերել ու սաղ-սաղ թաղել են։ Արդեն քո ստորությունը Եռաբլուր է հասել, ա՛յ ստոր, ա՛յ տականք։ Քեզ ի՞նչ ասեմ, որ սիրտս հովանա։ Դու Հուլիոս Կեսար չես դառնա, բայց ասեմ։ Հիշո՞ւմ ես, որ Հուլիոս Կեսարին խփեց Բրուտոսը։ Քեզ էլ Ալենն ա խփելու, որովհետև նրա հետ շատ ես մտերիմ, նրան շատ ես վստահում։ 1000 անգամ ասեցի՝ գնա՛ ներկայացում նայի, ա՛յ դեբիլ անգրագետ։ Մի քիչ լուսավորվի։ Բրուտոսը գալու ա խփի կողիդ, սատկացնի, թուրը մտցնի կողքդ։ Մնացածն էլ վրադ են թափվելու։ Արցախից էլ են գալու, ամեն տեղից էլ գալու են։ Նորից ասեմ՝ ամոթ բոլոր արցախցիներին, հազար ամոթ Հայաստանում բնակվող նիկոլականներին։ Ես ձեզ թեփ չեմ ասի, ժեխ չեմ ասի, զոմբի չեմ ասի, որովհետև դրանց տակ մարդիկ են, իսկ ձեր տակ կռտած շներն են, վզկապավոր և ականջներին բիռկայով, որ հետագայում ճանաչեք»,- ասաց զոհվածի մայրը։