ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարումները գերազանցել են Գազպրոմի արտահանումը
2022 թվականի հունիսին ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարումները գերազանցել են Գազպրոմի արտահանումը նույն տարածարշրջանում, Twitter-ում հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
«Ռուսաստանի կողմից ԵՄ բնական գազի մատակարարումների կտրուկ կրճատումը նշանակում է, որ սա պատմության մեջ առաջին ամիսն է, երբ ԵՄ-ն ԱՄՆ-ից հեղուկգազ ավելի շատ է ներկրում, քան Ռուսաստանից խողովակաշարով», - Բիրոլի խոսքերը մեջբերում է RBC-ն:
Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է ջանքեր գործադրի գազի ներքին պահանջարկը նվազեցնելու և դաժան ձմռանը պատրաստվելու համար։