Իրանում մահապատժի է ենթարկվել 10 մարդ
Իրանը մահապատժի է ենթարկել սպանության և բռնաբարության համար դատապարտված տասը մարդու, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով HRANA իրավապաշտպան կազմակերպությանը։
Կազմակերպության տվյալներով՝ հունիսի 29-ին մահապատիժ է իրականացվել Ռեջայ Շեհր բանտում: Մահապատժի ենթարկվածներից ութը մեղավոր են ճանաչվել սպանության, մնացածը բռնաբարության մեջ։ Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուրերը։
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մայիսի 24-ի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 314 մարդ։