Վահե Հակոբյանը հեռացվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հեռացվեց Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։
Նշենք, որ Հակոբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։
Վահե Հակոբյանը ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին. հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։