Եթե «ուսապարկերը» հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, րոպեներ հետո ընդդիմադիրները վայր կդնեն մանդատները. ակտիվիստ (տեսանյութ)
Մինչ Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու հարցը, ԱԺ դիմաց հարյուրավոր քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակից Հրանտ Ավետիսյանն ընդգծեց, որ իրենց խնդիրը պատգամավորներին մանդատներից զրկել-չզրկելու հարցը չէ, այլ այն, որ այս իշխանությունը փուլ առ փուլ հանձնում է երկիրը։
«Մեր պատգամավորները մանդատներից զրկվելու խնդիր չունեն, մտածելու ոչինչ չունեն։ Իսկ այս շենքում գտնվող «ուսապարկերը», եթե կանգնեն ու հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ չեն շարունակելու Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը, իրենց այդ հայտարարությունից րոպեներ հետո, մեր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները»,- հայտարարեց նա։