Ֆրանսիան անհապաղ Ուկրաինային կմատակարարի պաշտպանության համար անհրաժեշտ սարքավորումները
Ֆրանսիան Ուկրաինային լրացուցիչ կտրամադրի 6 «Կեսար» հաուբից և զրահամեքենա։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան անհապաղ Ուկրաինային կմատակարարի պաշտպանության համար անհրաժեշտ սարքավորումները, այդ թվում ևս 6 «Կեսար» հաուբից և զգալի քանակությամբ զրահատեխնիկա»,- գրել է Մակրոնը։
Մեկ այլ ուղերձում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն որոշել է «ուժեղացնել Ուկրաինային տնտեսական, հումանիտար և ռազմական աջակցությունը»։