Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր 3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ ՔՊ պատգամավորը՝ դրամի արժեզրկման մասին Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ նոր մանրամասներ․ Aravot ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները Նրանք չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Արցախցին գիշերն անցկացնում է բաց երկնքի տակ՝ կառավարության շենքի պատերի տակ (տեսանյութ) Օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում Եվրապատգամավորը զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան (տեսանյութ) ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմել է Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար
Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա
Ո՞վ է ադրբեջանցիների կողմից Արցախում պարետ նշանակված հայը Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ. Դավիթ Անանյան Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ
Բաքուն գերեվարել է նաև Արայիկ Հարությունյանին․ ոչ պաշտոնական
ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂԲաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան
Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան Սպիտակի բժիշկներն այցելել են բռնի տեղահանված արցախցիներին, խորհրդատվություն անցկացրել ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ ՀՀ տարածքներում՝ հիմնավորելով Փաշինյանի հայտարարությունը․ Հայրապետյան Կոռնիձորի մարդասիրական կայանում ԿԽՄԿ-ն 1-ին օգնություն է տրամադրել շուրջ 2400 արցախցու Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ (լուսանկարներ) Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակ, վերջացած եք իբրև իշխանություն. Վարդանյան (տեսանյութ) Քերոբյանը և Զիմբաբվեի դեսպանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին ԼՂ կառավարությունը հայկական բանկերին 200 մլրդ դրամից ավելի պարտք է, լուրջ խնդիր է. Թունյան (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Մամուլ

Ադրբեջանն ասում է միջանցք, Երևանն ասում է՝ միջանցք չկա, անցակետ է դրվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, ճեպազրույց տվեց՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու Բերձորի ու Աղավնոյի ճակատագիրը, երբ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, Լաչինի միջանցքը հանձնելու երեք տարին լրանա, իսկ օրերս Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց այդ մասին՝ խոստովանելով, որ ԼՂԻՄ տարածքից դուրս ընկած գյուղերը հանձնվելու են։ Բերձորի քաղաքապետն էլ ասում է՝ իրենք մնալու են եւ զենքով պաշտպանելու են իրենց բնակավայրը, որեւէ տեղ չեն գնալու, իրենց տները չեն լքելու։

«Ընդհանուր առմամբ, այս հարցերը, հենց նոյեմբերի 9-ից սկսած, քննարկում ենք հենց Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաեւ հրապարակային խոսել ենք, եւ մենք դեռ ժամանակ ունենք ե՛ւ ճանապարհի մասով, ե՛ւ բնակիչների համար լուծումներ գտնելու մասով, այսինքն՝ մոտավոր մեկուկես տարի դեռ ունենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Նկատեցինք, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար պատերազմով է սպառնում, եւ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց, որ պատերազմը չի բացառվում, և խաղաղության օրակարգը դեռ վերջնական խաղաղության երաշխիք չէ։ Ուստի հարցրինք՝ իրենք հանրության շրջանում ի՞նչ հույսով են խաղաղության օրակարգ պրոպագանդում, եթե երկրի ղեկավարի մակարդակով ասվում է, որ դա խաղաղության երաշխիք չի լինելու։ 

«Երբ որ մենք խաղաղության օրակարգ ենք փորձել առաջ տանել ու նաեւ խոսել ենք հնարավոր խնդիրների մասին, էնպես չի, որ երբ մենք խաղաղության օրակարգի մասին խոսում ենք, ուրեմն մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է գնում։ Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, այսինքն՝ նաեւ հասկանում ենք, որ որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ միայն Հայաստանից չի դա կախված։ Նաեւ դա է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ տանենք»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքին» եւ այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին տրվող ճանապարհների վրա սահմանային անցակետեր են տեղադրվելու, թե՞ դա լինելու է զուտ միջանցք՝ ՀՀ տարածքով։

«Միանշանակ, սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է միջազգային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ։ Եվ մեր պարտականությունը շարունակում է սա մնալ։ Երբ որ մենք հայտարարում ենք, որ մեր մոտեցումները, դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ  բացառում ենք միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ։ Այսինքն՝ միանշանակ ստուգվելու են»,- ասաց Գրիգորյանը։

Մեր դիտարկմանը, թե ադրբեջանական կողմից կա՞ համաձայնություն, քանի որ իրենք պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ՝ ապաշրջափակումը քննարկվել է և՛ Մոսկվայում, և՛Բրյուսելում։ Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում։ Եթե չեմ սխալվում, անցած տարի՝ նոյեմբերի 6-ին, երբ որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երեւանում, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվել։ Նույնը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից հետո, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ միջանցք է քննարկվում, նախագահ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել։ Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել»։

Երբ նորից հիշեցրինք Ալիեւի՝ օրերս Աշխաբադում արած հայտարարությունը, թե միջանցքն արդեն իրականություն է դառնում, հիմա պաշտոնական Երեւանն ունի՞ սրան արձագանք, Գրիգորյանն ասաց, թե ոչ միայն պաշտոնական Երեւանը, նաեւ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Բրյուսելը սրա մասին ասել են․ «Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվում, բայց ադրբեջանական կողմն անընդհատ դրա մասին հայտարարում է՝ անհասկանալի պատճառներով»»: