«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր
Մամուլ

Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին:

Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին և մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են:

Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։

Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել:

Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։

ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից:

Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ:

Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցևայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում