Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ
Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բաքվում լ տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ հանդիպում է ունեցել։ Հունիսի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացա հանդիպման ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ կայքի, կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը:
Երկու կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։