Լեւոն Արոնյանը 5-րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Լավագույն տասնյակում են հայտնվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2864), չինացի Դին Լիրենը (2806), Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (2793), ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան (2783), Լեւոն Արոնյանը (2775), Ուեսլի Սոն (2773), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2766), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2764), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2760), հոլանդացի Անիշ Գիրին (2760)։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2698) 37-րդ տեղում է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2672)՝ 73-րդն, Շանթ Սարգսյանը (2661)՝ 87-րդն։