«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և մեղավոր ճանաչվել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար:
Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։