Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանին՝ փորձեք ինքնամխիթարվել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հունիսի 29-ի ձեր ֆեյսբուքյան էջում դուք զետեղել եք գրառում, որտեղ ձեզ բնորոշող ոճով թույլ եք տվել անդրադառնալ ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրներից երկուսին:

Պարոն Բաբաջանյան, մեր տպավորությամբ ձեր գործելաոճով դուք դատարկախոս եք, պարզունակ մանր բանսարկու:

Դատարկախոս եք, քանի որ որերորդ անգամ տարբեր անձանց վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ եք անում, որից հետո ստիպված եք լինում դատարանի որոշումով հրապարակավ ներողություն խնդրել, վնասը փոխհատուցել: Հիշեցնենք միայն վերջինը` Արթուր Վանեցյանին առնչվող դեպքը, երբ դուք զրպարտել էիք նրան, ինչի համար էլ ձեր վերը նշված գրառման մեջ ճարպկորեն շրջանցում եք նրա անձը:

Այդ են վկայում նաև ԱԱԾ վերաբերյալ ձեր մակերեսային պատկերացումները: Դրանք այնքան անհեթեթ են, որ նույնիսկ չգիտեք, որ ռազմական հակահետախուզության ուղղությամբ կատարվող աշխատանքների համար տարիներ շարունակ պատասխանատու են եղել նաև նույն այն անձինք, ովքեր այսօր արդեն ղեկավարում են ԱԱԾ-ն: Եթե դուք որևէ խնդիր եք տեսնում այդ ուղղությամբ նախկինում իրականացված աշխատանքների արդյունավետության մեջ, ապա ձեր դժգոհությունները, պահանջներն ուղղեք հենց նրանց, եթե, իհարկե, նման համարձակություն կունենաք:

Պայմաններ մի ստեղծեք, որ հարկադրված լինեք մեզանից էլ հրապարակավ ներողություն խնդրել:

Ինչպես վերն ասել ենք, դուք, ըստ էության, նաև մանր բանսարկու եք: Ձեր անձի շուրջ էժանագին հետաքրքրություն, աժիոտաժ ստեղծելու նպատակով մշտապես փորձել եք ձևավորել իբր հալածյալի կերպար: Նախկին պաշտոնյաների, ազդեցիկ մարդկանց միջնորդությամբ պարբերաբար խնդրել եք պաշտպանել ձեզ իբր սպառնացող վտանգներից, երևակայական հետապնդումներից, որոնց հեղինակն իրականում եղել եք հենց դուք և նույնիսկ երախտապարտ եք եղել դրանց դիմաց: Այս լույսի ներքո իրավապահ մարմիններից, հատկապես մեր գործընկերներից պահանջում ենք խորը քննություն իրականացնել և ստուգել ձեզ պատկանող մեքենայի վրա կրակելու, սպանության փորձի իմիտացիա անելու վարկածը, դրա իրական դրդապատճառը, թե ում եք ցանկացել մեղադրել:

Պարոն Բաբաջանյան, դուք չարացած ու դժբախտ մարդ եք` հաշվի առնելով այն ճանապարհը, որով անցել եք, ապրելակերպը, որը վարում եք: Դրանք են վկայում այն, որ դուք անգամ ստիպված եք եղել ձեր անձը փրկելու համար Ձեր մոր վրա ցուցմունք տալ, բանակից խուսափել, ենթարկվել քրեական պատասխանատվության, անընդհատ արդարացումներ փնտրել ձեր վարած կենցաղի և կապերի հետ կապված: Փորձեք ինքնամխիթարվել, դուք գիտե՛ք, թե ինչպես` նորանոր «հաճույքներ» փնտրելով ձեր սիրած կայքերում:

Ի դեպ` մենք երբեք ռուսամետ դիրքերից չենք հանդես եկել, ձգտել ենք ներկայացնել բալանսավորված, օբյեկտիվ ճշմարտությունը` հստակ իմանալով ու բարձր գնահատելով թե Արևմուտքի և թե Ռուսաստանի անուրանալի դերը Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար:

Մեր հստակ դիրքորոշումը մեկն է` Հայաստանում չպետք է հաստատվի բռնապետություն, ղեկավարը չպետք է վերածվի կուռքի: Մենք մեր աշխատանքով փորձել ենք նպաստել Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանը, որի կարևորությունը լավ կլիներ, որ դուք էլ գիտակցեք:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն