Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մարզային քննարկումներ են անցկացվել
Շրջակա միջավայրի նախարարությունը և Չեխիայի բնության պահպանության գործակալությունը անցյալ շաբաթ անցկացրեցին տասը մարզերում նախատեսված վերջին սեմինարներ՝ նպատաակուղղված Հայաստանում բնության պահպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների և կենսաբազմազանության պահպանության համար պատասխանատու հաստատությունների կարողությունների հզորացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացմանը։
Ինչպես նաև, սեմինարների ընթացքում քննարկվել են հանրության հետ համագործակցությանն ու միջավայրերի ֆրագմենտացիային առնչվող խնդիրներ։
Քննարկումների մասնակիցների շարքում էին մարզպետարանների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Արփա» բնապահպանական հիմնադրամի, «Հայանտառ» և այլ ՊՈԱԿ-ների, ինչպես նաև համայնքային ներկայացուցիչներ։
«Մենք չեխ և ֆինն գործընկերների հետ քննարկում ենք ՀՀ-ի բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտի օրենսդրության հզորացման հնարավորությունները՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ՀԸԳՀ-ից բխող պարտավորությունները կատարելու նպատակով։ Կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանությունը Նախարարության առանցքային առաջնահերթությունն է, և հետևաբար օրենսդրության մեջ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ մեր եզակի բնական ժառանգությունն արդյունավետ կերպով պաշտպանելու համար», նշել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
«Այս գաղափարները ներկայացված են Հայաստանին առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նախագծերում, որոնք արտացոլում են ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ Միջավայրերի և Թռչունների վերաբերյալ հրահանգների և մի քանի միջազգային կոնվենցիաների (օր.՝ Բեռնի կոնվենցիա) պահանջները։ Այս առաջարկությունները մշտապես քննարկվում են Շրջակա միջավայրի նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Թվինինգ ծրագրի ղեկավար, Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչ Դավիդ Լացինան։
Օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը պատրաստ կլինի սույն տարվա ավարտին։
Տասը սեմինարները անցկացվել են «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Չեխիայի, Ֆինլանդիայի և Հայաստանի հաստատություններից կազմված կսնոսորցիումի կողմից։ Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ոլորտի օրենսդրության հզորացումն է։
Ծրագրի վերաբերյալ մանրմասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.biodiversity.am ։